Պետեկամուտների կոմիտեի հաշվետվությունում նշվում է, որ 2009թ.-ին պետբյուջեից «Շահող կտրոն» վիճակախաղի համար տրամադրվել է 1 մլրդ 357 միլիոն 999 հազար 400 դրամ: Տարվա ընթացքում պարգեւավճարների գումարը գերազանցել է բյուջեի հատկացմանը՝ կազմելով 1 միլիարդ 628 միլիոն 19 հազար 900 դրամ: Արդյունքում` ՊԵԿ-ը բանկերին պարտք է մնացել 270 մլն 20 հազար 500 դրամի չափով: